«Թռիչք Գրքի Թևերով – 3» ընթերցանության մրցույթ
Ծրագրի նպատակը
15-18 տարեկան դեռահասների շրջանում սեր և հետաքրքրություն առաջացնել գրքի և ընթերցանության նկատմամբ, զարգացնել արագ ընթերցելու, վերլուծելու, կարծիք արտահայտելու հմտությունները, ձևավորել քննադատական մտածողություն։
Ո՞վ կարող է մասնակցել մրցույթին
Մրցույթին կարող են մասնակցել 15-18 տարեկան անձինք։
Մրցույթի գրանցման կարգ
Մրցույթի մասնակցության հայտերը ընդունվում են 01/09/2026-ից մինչև 01/12/2026 ընկած ժամանակահատվածում։
Մրցույթի սկիզբ – 01/10/2026 ( սկսում ենք ընթերցել գրքերը)
Մրցույթի ավարտ – 01/04/2027 (ավարտում ենք գրքերի ընթերցանությունը)
Գրքացանկը հասանելի կլինի – 15/09/2026
Տևողություն – 6 ամիս
Լրացնել հարցաթերթիկ՝ անցնելով «Վճարում» հղումով:
Կատարել վճարում՝
Մինչև 01/10/2026թ գրանցվելու դեպքում՝ 3000 դրամ,
01/10/2026 ից հետո գրանցման պարագայում՝ 4000 դրամ
Վճարումը կարելի է իրականացնել ինչպես կայքի միջոցով։
Վճարման փաստն արձանագրող կտրոնը ուղարկել bvikreadingchallenge@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ նշելով անուն – ազգանուն, հեռախոսի համար, ծննդյան ամիս և տարեթիվ։
Անհրաժեշտ կլինի ընթերցել 13 գիրք, յուրաքանչյուր օր՝ 19 էջ։
Գրականության ցանկը՝ տես «Գրացանկ» բաժնում։
Մրցույթը բաղկացած է երկու փուլից։
Մրցույթի մեկնարկից՝ 01/10/2026, երեք ամիս անց կանցկացվի առաջին փուլի առցանց թեստավորումը։ Առցանց թեստի օրի, ժամի վերաբերյալ տեղեկատվությունը մասնակիցները կստանան էլեկտրոնային նամականիի միջոցով։
Խնդրում ենք մրցույթի ողջ ընթացքում պարբերաբար ստուգել Ձեր էլեկտրոնային հասցեն։ Գրքի քննարկումների, դասընթացների մասնակցության հղումները, մրցույթի ընթացքի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը Ձեզ ուղարկվելու է էլ հասցեի միջոցով։
Երկրորդ փուլ կանցնեն առաջին փուլը հաղթահարած մասնակիցները։ Ապրիլ ամսի սկզբին կանցկացնենք երկրորդ եզրափակիչ փուլը։
Առաջին երեք առավելագույն միավոր հավաքած մասնակիցները կարժանանան մրցանակների՝
Առաջին տեղ – 300 000 դրամ
Երկրորդ տեղ – 100 000 դրամ
Երրորդ տեղ – 50 000 դրամ
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Բվիկ» կրթական հիմնադրամը պատասխանատվություն չի կրում՝
- մասնակիցների կողմից սխալ կամ ոչ ճշգրիտ էլեկտրոնային հասցե տրամադրելու համար,
- համացանցի տատանումներից առաջացող խնդիրների համար
- նամակները չստանալու, չընթերցելու կամ ուշ ընթերցելու համար
- նշված ժամանակահատվածում թեստին չմասնակցելու համար
- բջջային հեռախոսի, համակարգչի, պլանշետի խափանման, հին մոդելի սարքավորման պարագայում առաջացած տեխնիկական խնդիրների համար։
- օգտատիրոջ էլեկտոնային հասցեից օգտվել չկարողանալու համար