star star sun

line
Report
2025թ գործունեություն
«Բացի՛ր գիրքը, բացի՛ր միտքդ» կարգախոսը կյանքի կոչվեց «ԲՎԻԿ» կրթական հիմնադրամի գործելակերպի շնորհիվ։ 2025 թվականին մեր առաքելությունը դարձավ իրականություն։
Տարվա ընթացքում կազմակերպվել է 6 ընթերցանության մրցույթ՝ 7-ից-100+ տարեկանների համար։ Յուրաքանչյուր տարիքային խումբ մեզ համար յուրահատուկ է. յուրաքանչյուրի մոտիվացիան ու հետաքրքրությունը տարբեր են։ Յուրաքանչյուր մրցույթ լուծում է իր խնդիրները՝ առաջարկելով կրթական հարթակ և որակյալ ժամանց։
2025 թվականին մեր մրցույթներին մասնակցել է 1323 ընթերցասեր Հայաստանի գրեթե բոլոր մարզերից․
Երևան — 50.4%
Լոռի — 12.5%
Կոտայք — 11.4%
Գեղարքունիք — 8.9%
Վայոց Ձոր — 6.4%
Արմավիր — 4.4%
Շիրակ — 3.9%
Տավուշ — 3.1%
Արագածոտն — 2.1%
Արարատ — 1.9%
Սյունիք — 1.8%
Չնշված— ~1.6%
Մեր գործունեությունը չի սահմանափակվել միայն մրցույթներով։
 Տարվա ընթացքում կազմակերպվել ենք 31 գրքի քննարկում և 5 փափուկ հմտությունների դասընթաց, որոնք օգնում են մասնակիցներին զարգացնել հաղորդակցման, թիմային և ստեղծագործական հմտություններ։
Մեր ծրագրերը նպաստել են գրադարան այցելելու մշակույթի վերականգնմանը, և մասնակիցների շրջանում գրադարան այցելության ցուցանիշները հետևյալն են՝
7–10 տարեկաններ — 61.2%
11–14 տարեկաններ — 67.5%
15–18 տարեկաններ — 91.3%
19–62 տարեկաններ — 58.8%
62–100+ տարեկաններ — 75%
Մասնակիցների արձագանքները փաստում են, որ ընթերցանությունը կարող է լինել և ժամանց, և հմտությունների զարգացում, և հոգևոր սնունդ՝ միաժամանակ։ Մասնակիցները նշել են, որ ընթերցանության մրցույթի ընթացքում՝
7–10 տարեկաններ — 88.2% բարելավեց ընթերցանության հմտությունները
11–14 տարեկաններ — 40% բարելավեց ընթերցանությունը, 57.5% զարգացրեց նոր հմտություններ
15–18 տարեկաններ — 40% ընթերցանության հմտությունների աճ, 56% նոր հմտությունների զարգացում
19–62 տարեկաններ — 88.2% որակյալ, իմաստավորված ժամանց
62–100+ տարեկաններ — 25% նոր հմտություններ, 75% լավ, մտավոր ակտիվ ժամանց
Բոլոր մրցույթները ավարտվել են հանդիսավոր պարգևատրմամբ, որովհետև յուրաքանչյուր մասնակցություն, յուրաքանչյուր ընթերցանության փորձ և յուրաքանչյուր քննարկում արժանի է իր գնահատմանը։

2024թ գործունեություն
«Բվիկ» կրթական հիմնադրամի գործունեության առաջին տարին նշանավորվեց երկու ընթերցանության մրցույթների իրականացմամբ՝
«Թռիչք գրքի թևերով» ՝ նախատեսված 14-18 տարիքային խմբի համար
«Տուր լույս»՝ նախատեսված ուսուցիչների համար։
2024թ «Բվիկ» կրթական հիմնադրամի կազմակերպած մրցությեներն ունեցել են 373 մասնակից ՀՀ բոլոր մարզերից։
2024թ ընթացքում իրականացվել են՝
12 գքրի առցանց քննարկում
Փափուկ հմտությունների զարգացման 5 դասընթաց