Խորհրդի անդամներ
Աստղիկ Բալայան
-
Աստղիկ Բալայանը մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ է։
-
«ԿԶՆԱԿ» հիմնադրամի գնահատման մեթոդաբանության մշակման և մշտադիտարկման բաժնի մասնագետ է։
-
«Գլոբալ Բրիջ» կրթահամալիրի ծրագրի համակարգողն է։
-
«Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրի փորձագետ է:
-
Մայրենիի տարրական դպրոցի չափորոշչի և ծրագրի, ինչպես նաև դասագրքերի համահեղինակ է։
-
Տասնյակ գիտական հոդվածների, ուսումնական ձեռնարկների հեղինակ է:
-
«Մանկավարժական մտքի փառատոն»-ի հեղինակն է և կազմակերպիչը:
Արմենուհի Ավագյան
-
Արմենուհի Ավագյանը մասնագիտությամբ լոգոպեդ է, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ։
-
Հետդոկտորական հետազոտությունը իրականացրել է Ֆուլբրայթ ծրագրի շրջանակներում Ապպալաչիան նահանգային համալսարանում (ԱՄՆ, Հյուսիսային Կարոլինա)։
-
«ԱՐՄԱՎ» շարունակական կրթության հիմնադիրն է։
-
20 տարուց ավել աշխատում է զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների հետ։
-
Ներառական կրթության փորձագետ է, դասընթացավար։
-
Տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է, մասնագիտական հանրագիտարանի, դասագրքի համահեղինակ։
-
Արմենուհի Ավագյանը Շերոն Դրեյփերի «Աղմկոտ լռություն» բեստսելեր վիպակի թարգմանիչն է։
Իրինա Փահլևանյան
-
Իրինա Փահլևանյան, ֆոնդհայթայթման, կրթության, ինստիտուցիոնալ զարգացման և կառավարման ոլորտի ավելի քան տասնհինգ տարվա փորձով։ Զբաղվում է մրցակցային նախագծերի առաջարկների մշակմամբ, դրամահավաք արշավներով և ԿՍՊ նախաձեռնություններով, ինչպես նաև առաջնորդության, ներկայացման և բանակցային հմտությունների դասընթացավար է:
-
Լինելով CMC և EFQM-ի որակավորված խորհրդատու և Ռիբակով հիմնադրամի 2020թ. «Կրթական համայնքի առաջնորդ» մրցանակակիր՝ նա համագործակցում է մի շարք միջազգային և տեղական կազմակերպությունների հետ։
-
Ունի մագիստրոսի կոչումներ միջազգային հարաբերություններում (ԵՊՀ), ինչպես նաև ֆոնդահայթայթման ու բարեգործության գիտությունների ոլորտում (Քենթ, ՄԲ)։
-
«4090 Բարեգործական» հիմնադրամի գործադիր տնօրենն է։
-
«Ինդիգամի» մանկական զարգացման կենտրոնի համահիմնադիրն է։
-
Երեխաների ու դեռահասների համար նախատեսված «Խելքի կտոր» ինտելեկտուալ խաղերի համահեղինակն է։
-
Հանդիսանում է Միջազգային առևտրային պալատի հայաստանյան գրասենյակի խորհրդի փոխնախագահ և ղեկավարում է «Կորպորատիվ կենսակայունություն» կոմիտեն:
-
Իրինայի փորձն ու նվիրումը կրթության ու զարգացման ոլորտում նրան դարձնում են ճանաչված մասնագետ ու առաջնորդ:
Փիրուզե Մանուկյան
-
Փիրուզե Մանուկյանը մասնագիտությամբ կենսաֆիզիկոս է։
-
Աշխատել է Երևանի Հրաչյա Աճառյանի անվան թիվ 72 միջնակարգ դպրոցում որպես կենսաբանության ուսուցիչ և փոխտնօրեն։
-
Ունի բնապահպանական գիտությունների և քաղաքականության ոլորտի մագիստրոսի կոչում։
-
Աշխատանքին զուգահեռ մասնակցել է մի շարք միջազգային կոնֆերանսների, սեմինարների ու դասընթացների։
-
Ունի դասընթացավարի միջազգային հավաստագիր։
-
Համագործակցել է մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, այդ թվում՝ Բաց հասարակության ինստիտուտի, ԱՄՆ Խաղաղության կորպուսի, ԱՄՆ ՄԶԳ-ի հետ,
-
Բնապահպանական մի շարք ծրագրերի շրջանակներում եղել է Բնապահպանության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի փորձագետ։
-
Աշխատել է Փրոջեքթ Հարմոնի կազմակերպությունում որպես կրթական վերապատրաստումների համակարգող, այնուհետև փոխանակային ծրագրերում՝ ծրագրի համակարգող:
-
ՀԿ ոլորտում ունի մոտ քսանհինգ տարվա աշխատանքի փորձ։