Մեր պատմությունը
«Բվիկ» կրթական հիմնադրամը հիմնադրվել է 2024 թվականին՝ Անահիտ Յուզբաշյանի նախաձեռնությամբ։ Երկար տարիներ մասնակցելով տարբեր բարեգործական նախաձեռնությունների՝ Անահիտը նկատեց, որ երբեմն տրամադրվող դրամական և նյութական աջակցությունը ոչ թե բարելավում է մարդկանց կենսակերպը, այլ ձևավորում է կախվածություն և ծուլություն։ Խուսափելու համար նման արատավոր երևույթի զարգացումից՝ անհրաժեշտ էր ստեղծել մի կառույց, որն ուղղակիորեն ներդրում է կատարում բոլոր տարիքային խմբերի մտավոր, էմոցիոնալ և հոգեբանական զարգացման գործընթացում՝ խթանելով զարգանալու, մասնագիտանալու, արարելու ցանկությունը։
Գաղափարին միացան Արևիկ Ղարիբյանը և Ջուլիետա Վարդանյանը։ Համատեղ քննարկումներից ու ուսումնասիրություններից հետո, ինքնակրթվող, լայն մտահորիզոն ունեցող հասարակություն ունենալու ցանկությունից ծնվեց «Բվիկ» կրթական հիմնադրամի ստեղծման գաղափարը։
Մեր կարգախոսն է՝ «Բացի՛ր գիրքը, բացի՛ր միտքդ»։
Հիմնադրամը ղեկավարվում է հիմնադիրների և հիմնադրամի խորհրդի անդամների կողմից։ Հիմնադրամի խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ առաջատար մանկավարժներ, լոգոպեդներ, կրթության ոլորտի առաջատար մասնագետներ: Խորհուրդը ուղղորդում է հիմնադրամի ռազմավարությունը, մշակում կրթական ծրագրերի որակական չափանիշները և հետևում է, որ բոլոր նախաձեռնությունները նպաստեն մտավոր, էմոցիոնալ և սոցիալական զարգացմանը:
«Բվիկ» կրթական հիմնադրամի առաջին նախաձեռնությունը 2024թ մեկնարկած «Թռիչք գրքի թևերով» ընթերցանության մրցույթն է, որին մասնակցեցին 211 պատանի ՀՀ տարբեր մարզերից: Վեցամսյա երկփուլ միջոցառումը առաջին անգամ ամփոփվեց 2025 թ. փետրվարի 16-ին՝ մասնակիցների անմնացորդ ներգրավածությամբ և ակտիվությամբ։
Հաջորդ մրցույթը նախատեսված էր ուսուցիչների համար. մասնակցելով «Մանկավարժական մտքի փառատոն – 6» միջոցառմանը՝ «Տուր լույս» խորագիրը կրող մրցույթ-վիկտորինայի միջոցով, հիմնադրամը ամրապնդեց իր տեղը կրթական ծրագրերի ոլորտում և ուսուցիչների սրտերում։
2025 թվականին հիմնադրամը ընդլայնեց ընթերցանության մրցույթները բոլոր տարիքային խմբերի համար՝ 7-ից մինչև 100+ տարեկան մասնակիցներով: Մրցույթները կրթում են ամենամյա բնույթ։ Ստեղծելով գրքային, կրթական ավանդույթներ՝ «Բվիկ» կրթական հիմնադրամը ձևավորել է ընթերցասերների համայք, ովքեր ոչ միայն ընթերցում են, այլև գտնում գաղափարակից ընկերներ ՀՀ բոլոր մարզերում, քննարկում, վերլուծում և զարգանում միասին։ Պատանիները պարբերաբար հնարավորություն են ունենում մասնակցել «Բվիկ» կրթական հիմնադրամի կողմից կազմակերպվող տարբեր միջոցառումներին՝ որպես կամավոր՝ ամրապնդելով ձեռք բերված հմտությունները գործնական դաշտում։