Հիմնադիրներ
Անահիտ Յուզբաշյան
-
Անահիտ Յուզբաշյանը «Բվիկ» կրթական հիմնադրամի համահիմնադիր տնօրեն։
-
Անգլերեն լեզվի մասնագետ է։
-
Երկար տարիներ աշխատել է կրթական և զարգացման տարբեր միջազգային ծրագրերում։
-
12 տարի ղեկավարել է PwC-ի ընկերության հայաստանյան գրասենյակի մարդկային ռեսուրսների բաժինը։
-
2013-ից Healthy box՝ առաջին առողջ սննդի առաքման ընկերության համահիմնադիրն է։
-
2018-ից «Գարուն» սրճարանի համահիմնադիրն է։
-
«ՄԱՄ» մանկական զարգացնող խաղերի համահիմանդիրն է:
-
2023թ-ից «4090 Բարեգործական» կրթական հիմնադրամի խորհրդի անդամ է։
-
Գեղարվեստական գրքերում ներկայացված ուժեղ մարդկանց կերպարները միշտ ոգեշնչել են կյանքում իր նպատակներին հասնելու և աշխատանքային կարիերայում դժվարությունները հեշտ հաղթահարելու հարցում։
-
Կյանքում գրքի ուժը կարևորելով՝ որոշել է դարձնել այն հասարակության գերագույն արժեքներից մեկը։
Ջուլիետա Վարդանյան
-
Ջուլիետա Վարդանյան,
-
Տնտեսագետ, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ, թրեյներ
-
Ավարտել է Մեծ Բրիտանիայի Յորքի համալսարանի բիզնեսի կառավարման ֆակուլտետը
-
Հեղինակել է 4 մասնագիտական գիրք՝
-
«Մարդկային ռեսուրսների կառավարումը՝ որպես հաճախորդների սպասարկում»
-
«Դառնալո՞ւ եմ բիզնեսմեն»
-
«Մարդկային ռեսուրսների կառավարում․ պատմություն, սոցիոլոգիա, տնտեսագիտություն և հոգեբանություն»
-
«Թրեյնինգը, թրեյները և ՄՌԿ-ն;HRM+Training»
-
Գիրքը նրա ողջ կյանքի անբաժան ընկերն է։
-
Սերը գրքի նկատմամբ նրա մոտ ձևավորվել է աստիճանաբար, գիտակցումը, թե ինչ է գիրքը, ինչ ուժ ունի, ինչ ազդեցություն է ունենում անձի զարգացման գործընթացում ավելի հասուն տարիքում է գիտակցել ու սկսել ակտիվ ընթերցանության շրջանը։
-
Հենց գրքերի օգնությամբ է ձևավորվել վերապատրաստումներ իրականացնելու համար այդքան կարևոր խոսքի մշակույթը, որի օգնությամբ արդեն տասնվեց տարի է իրականացնում է տարատեսակ թեմաներով բիզնես դասընթացներ։
-
Ոգեշնչված գրքի կախարդական ուժից՝ նա հստակ որոշել է ընթերցանության հանդեպ սերը դարձնել վարակիչ՝ հիմնելով «Բվիկ» կրթական հիմնադրամը։
Արևի Ղարիբյան
-
Արևիկ Ղարիբյան
-
Մասնագիտությանբ տնտեսագետ, հոգեբան։
-
«Արևոտ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։
-
Կարևորելով ընթերցասեր հասարակության դերն ու նշանակությունը արդի կյանքում՝ համախմբվեց «Բվիկ»-ի գաղափարախոսության շուրջ։