line

«Բվիկ» -ի հարգելի բարեկամ

Բարի գալուստ ընթերցանության աշխարհ։ Մեզ սպասվում է հետաքրքիր ճամփորդություն, որի ընթացքում միասին կբացահայտենք գրքի փոխակերպող ուժը։ Քեզ պես բազմաթիվ երիատասարդներ այսօր սկսում են ընթերցանության՝ հետաքրքիր մարտահրավերներով լեցուն ընթացքը։ Ընթերցանությունը պարզապես ժամանց չէ, այն դարպաս է դեպի անեզր հնարավորությունների, հեռանկարների, փորձությունների աշխարհ։ Ընթերցանության միջոցով մենք ընդլայնում ենք մեր մտահորիզոնը, զարգացնում ենք շրջակա միջավայրի վերաբերյալ գիտելիքները, ապրումակցման հմտությունը, որը մերօրյա աշխարհում ամենակարևոր հմտություններից մեկն է։

Առօրյա եռուզեռը

Առօրյա եռուզեռը հաճախ մեզ շեղում է ընթերցանության միջոցով ստացվող գիտելիքներից և հաճույքից։ Երբեմն մեզ թվում է, թե օրվա ընթացքում չենք հասցնում ընթերցել։ «Բվիկ»-ը քեզ է ներկայացնում ընթերցելու պարզ և հստակ բանաձևը, որը կօգնի հեշտությամբ, առանց լրացուցիչ ջանքերի, հաղթահարել «Բվիկ» ընթերցանության ցանկում ներառված գրքերի քանակը։

Բանաձևն է՝

Յուրաքանչյուր օր ընթերցում ենք 15- 20 էջ

Հիշի՛ր

Հիշի՛ր, որ յուրաքանչյուր էջ, նախադասություն, բառ, որը դու ընթերցում ես մի քանի քայլով քեզ մոտեցնում է քո ավելի կրթված և զարգացած տեսակին։

Advantages