back Մրցույթներ

«Մարդուկ-Կարդուկ – 4» ընթերցանության մրցույթ

Ծրագրի նպատակը

«Մարդուկ-կարդուկ» ընթերցանության մրցույթը նպատակ ունի 8-10 տարեկանների շրջանում սեր և հետաքրքրություն առաջացնել գրքի և ընթերցանության նկատմամբ, ձևավորել ամեն օր ընթերցելու օգտակար սովորություն, զարգացնել ընթերցելու կարողությունները։

Ո՞վ կարող է մասնակցել մրցույթին

Մրցույթին կարող են մասնակցել 8-10 տարեկան «մարդուկ-կարդուկները»։

Մրցույթի գրանցման կարգ

Մրցույթի մասնակցության հայտերը ընդունվում են 01/09/2026-ից մինչև 30/11/2026 ընկած ժամանակահատվածում։
Մրցույթի սկիզբ – 01/10/2026 ( սկսում ենք ընթերցել գրքերը)
Մրցույթի ավարտ – 01/12/2026 (ավարտում ենք գրքերի ընթերցանությունը)

– Լրացնել հարցաթերթիկ՝ անցնելով «ավելացնել մրցույթներում» հրահանգով:
– Կատարել վճարում՝ 2000 դրամ, կայքի միջոցով։
– Վճարման փաստն արձանագրող կտրոնը ուղարկել bvikreadingchallenge@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ նշելով անուն – ազգանուն, հեռախոսի համար, ծննդյան ամիս և տարեթիվ։

Մրցույթը բաղկացած է մեկ փուլից։ Անհրաժեշտ կլինի ընթերցել 5 գիրք։ Գրականության ցանկը՝ տես «Գրքացանկ» բաժնում։

Մրցութը ամփոփվում է առցանց և անցանց թեստով։ Անցանց մրցույթը անց է կացվելու 2026 թվականի դեկտեմբեր ամսի 15-20 ընկած ժամանակահատվածում։ Անցանց թեստի օրվա, ժամի, վայրի վերաբերյալ մասնակիցները կստանան ծանուցում իրենց էլեկտրոնային նամականիի հասցեին։ Խնդրում ենք մրցույթի ողջ ընթացքում պարբերաբար ստուգել Ձեր էլեկտրոնային նամականին։

Առաջին երեք առավելագույն միավոր հավաքած մասնակիցները կարժանանան մրցանակների: