
Թամար Ալեքսանյան
Բվիկ» կրթական հիմնադրամի խորհրդի նախագահ Թամար Ալեքսանյանը մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է: Գիտական աստիճան է ստացել խոսքի ուսուցման հետազոտական աշխատանքի համար: ՀՀ հանրային հեռուստատեսությամբ հեղինակել և վարել է «Լեզվի շավիղներ», ապա «Մայրենի լեզու» ուսումնական հաղորդումները (1983-1993 թթ.):
Դասախոսել է նաև Ֆրանսիական, Հայ-ռուսական, Գավառի պետական համալսարաններում:
Աշխատել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեում որպես կրթության խորհրդատու, հեղինակել է 7-րդ դասարանի գրականության դասագիրք՝ «Մարդը մարդուն» վերնագրով:
2013-ից մինչև այժմ աշխատում է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրում, գիտամեթոդական կենտրոնի ղեկավարն է:
Հանրակրթական դպրոցի դասագրքերի (Մայրենի 5, Մայրենի 6, Գրականություն , ուսուցչին հասցեագրվող ուղեցույցների, ձեռնարկների հեղինակ է։
Ունի մեկ մենագրություն՝ «Խոսքի ուսուցումը միջին դպրոցում»
Իրինա Փահլևանյան
Իրինա Փահլևանյանը ֆոնդհայթայթման, կրթության, ինստիտուցիոնալ զարգացման և կառավարման ոլորտում ունի ավելի քան 15 տարվա փորձ, այդ թվում մրցակցային նախագծերի առաջարկների մշակում, դրամհավաք արշավներ և ԿՍՊ նախաձեռնություններ, ինչպես նաև առաջնորդության և բանակցությունների ուսուցում: Որպես EFQM-ի որակավորված խորհրդատու և Ռիբակով հիմնադրամի 2020թ. «Կրթական համայնքի առաջնորդ» մրցանակակիր՝ նա համագործակցում է մի շարք տեղական և միջազգային կազմակերպությունների հետ, ներառյալ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակ, Եվրոպական խորհրդի, ՎԶԵԲ և այլն: Իրինան միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում է ստացել Երևանի պետական համալսարանից և ներկայումս սովորում է Քենթի (ՄԲ) համալսարանի երկրորդ կուրսում՝ ստանալով ֆոնդահյթայթման և բարեգործության գիտությունների մագիստրոսի կոչում: Նա հեղինակավոր մանկական զարգացման կենտրոնի համահիմնադիր է և երեխաների և դեռահասների համար ինտելեկտուալ խաղերի համահեղինակ:


Աստղիկ Բալայան
Աստղիկ Բալայանը մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ է։
«ԿԶՆԱԿ» հիմնադրամի գնահատման մեթոդաբանության մշակման և մշտադիտարկման բաժնի մասնագետ է։
«Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրի փորձագետ է:
Մայրենիի տարրական դպրոցի չափորոշչի և ծրագրի, ինչպես նաև «Մայրենի 3» դասագրքի համահեղինակ է։
Տասնյակ գիտական հոդվածների, ուսումնական ձեռնարկների հեղինակ է:
«Մանկավարժական մտքի փառատոն»-ի հեղինակն է և կազմակերպիչը:
Արմենուհի Ավագյան
ԱՐՄԱՎ շարունակական կրթության հիմնադիր Արմենուհի Ավագյանը մասնագիտությամբ լոգոպեդ է, մանկավարժական գիտությունների թեկնածու է, դոցենտ։ Հետդոկտորական հետազոտությունը իրականացրել է Ֆուլբրայթ ծրագրի շրջանակներում Ապպալաչիան նահանգային համալսարանում (ԱՄՆ, Հյուսիսային Կարոլինա)։
20 տարուց ավելի աշխատում է զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների հետ։ Ներառական կրթության փորձագետ է, դասընթացավար։
Տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է, մասնագիտական հանրագիտարանի, դասագրքի համահեղինակ։ Արմենուհի Ավագյանը Շերոն Դրեյփերի «Աղմկոտ լռություն» բեստսելլեր վիպակի թարգմանիչն է։


Արման Հայրապետյան
Արման Հայրապետյանը ունի տեղեկատվական տեխնոլոգիաների և մենեջմենթի մագիստրոսի աստիճան։
Մոտ քսան տարվա վաճառքի, մարքեթինգի, իսկ կրթական ոլորտում ղեկավարման մոտ չորս տարվա փորձ։
«Հայրենիքի դարպասներ» հասարակական կազմակերպության հիմնադիրն է, որը Հայաստանի մարզերում իրականացրել է տասնյակ կրթական, մշակութային և սոցիալական ծրագրեր:
Սահմանների պաշտպանությանն ու ամրապնդմանն ուղղված «Տատիկից զինվորին», «Անվադողեր սահմանի համար», «Բերքազորահավաք» և այլ նախագծերի հեղինակը կամ համահեղինակն է։
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի «Ջենեսիս լաբի» հիմնադիրն ու համակարգողն է, որը զբաղվում է օգտագործված և նոր տեխնիկայի հավաքագրմամբ, դրանց համալրմամբ և կրթական կենտրոններին տրամադրմամբ։
«Հայ քուիզ» կրթական ինտելեկտուալ նախաձեռնության համահիմնադիրն է, որը զբաղվում է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», «Բրեյն ռինգ» և այլ ինտելեկտուալ խաղերի ու մրցաշարերի կազմակերպմամբ։
Իր առաջ նպատակ է դրել՝ տարեկան առնվազն տասը բարեգործական մրցաշար կազմակերպել և դրանց հասույթն ուղղել տարբեր բարեգործական ու սոցիալական հասարակական կազմակերպություններին ու հիմնադրամներին։