Աստղիկ Բալայան

Աստղիկ Բալայանը մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ է։
«ԿԶՆԱԿ» հիմնադրամի գնահատման մեթոդաբանության մշակման և մշտադիտարկման բաժնի մասնագետ է։
«Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրի փորձագետ է:
Մայրենիի տարրական դպրոցի չափորոշչի և ծրագրի, ինչպես նաև «Մայրենի 3» դասագրքի համահեղինակ է։
Տասնյակ գիտական հոդվածների, ուսումնական ձեռնարկների հեղինակ է:
«Մանկավարժական մտքի փառատոն»-ի հեղինակն է և կազմակերպիչը:

Իրինա Փահլևանյան

Իրինա Փահլևանյանը ֆոնդհայթայթման, կրթության, ինստիտուցիոնալ զարգացման և կառավարման ոլորտում ունի ավելի քան 15 տարվա փորձ, այդ թվում մրցակցային նախագծերի առաջարկների մշակում, դրամհավաք արշավներ և ԿՍՊ նախաձեռնություններ, ինչպես նաև առաջնորդության և բանակցությունների ուսուցում: Որպես EFQM-ի որակավորված խորհրդատու և Ռիբակով հիմնադրամի 2020թ. «Կրթական համայնքի առաջնորդ» մրցանակակիր՝ նա համագործակցում է մի շարք տեղական և միջազգային կազմակերպությունների հետ, ներառյալ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակ, Եվրոպական խորհրդի, ՎԶԵԲ և այլն: Իրինան միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում է ստացել Երևանի պետական ​​համալսարանից և ներկայումս սովորում է Քենթի (ՄԲ) համալսարանի երկրորդ կուրսում՝ ստանալով ֆոնդահյթայթման և բարեգործության գիտությունների մագիստրոսի կոչում: Նա հեղինակավոր մանկական զարգացման կենտրոնի համահիմնադիր է և երեխաների և դեռահասների համար ինտելեկտուալ խաղերի համահեղինակ:

Արմենուհի Ավագյան

ԱՐՄԱՎ շարունակական կրթության հիմնադիր Արմենուհի Ավագյանը մասնագիտությամբ լոգոպեդ է, մանկավարժական գիտությունների թեկնածու է, դոցենտ։ Հետդոկտորական հետազոտությունը իրականացրել է Ֆուլբրայթ ծրագրի շրջանակներում Ապպալաչիան նահանգային համալսարանում (ԱՄՆ, Հյուսիսային Կարոլինա)։
20 տարուց ավելի աշխատում է զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների հետ։ Ներառական կրթության փորձագետ է, դասընթացավար։
Տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է, մասնագիտական հանրագիտարանի, դասագրքի համահեղինակ։ Արմենուհի Ավագյանը Շերոն Դրեյփերի «Աղմկոտ լռություն» բեստսելլեր վիպակի թարգմանիչն է։

Մարիա Խախամյան

Մարիա Խախամյանը «Բվիկ» կրթական հիմնադրամի խորհրդի նոր անդամն է ։
Ունի ավելի քան 20 տարվա փորձ կրթության կառավարման, մանկավարժության և սոցիալ-հոգեբանական ծառայությունների ոլորտում:

«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն է, որը ղեկավարում է 2000թ.-ից ի վեր:

Ակտիվ մասնակցել է կրթության ոլորտում ներառականության ներդրման
գործընթացներին, վերապատրաստել մասնագիտական թիմերի։

Աշխատել է հանրակրթական դպրոցում որպես մանկավարժ, դասավանդել «կյանքի
հմտություններ», «հոգեբանություն», «քաղաքացիական կրթություն» առարկաները։
«Քաղաքացիական կրթություն» առարկայի ծրագրի համահեղինակ է. ԱՄՆ-ում
մասնագիտական վերապատրաստումներ անցնելով ակտիվ մասնակցություն է ունեցել դրա մշակման և ներդրման գործընթացներում։

Որպես «Մեկ Ձայն» Անկախ դպրոցների ասոցիացիայի խորհրդի փոխնախագահ, նա ակտիվ դեր ունի կրթական քաղաքականության և մասնավոր կրթության ոլորտի զարգացման հարցերում:

Հանդիսանում է նաև «Մասնավոր Նախադպրոցական Հաստատությունների Ասոցիացիայի» լիիրավ անդամ։

Մարիա Խախամյանը հեղինակել է բազմաթիվ մասնագիտական հոդվածներ, ուսումնական ձեռնարկներ:

2016թ. ԿԳՄՍՆ նախարարի կողմից պարգևատրվել է հուշամեդալով՝ կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի և մանկավարժական գործունեության անբասիր աշխատանքի համար: