Անահիտ Յուզբաշյան

  • Անգլերեն լեզվի մասնագետ է։
  • Երկար տարիներ աշխատել է կրթական և զարգացման տարբեր միջազգային ծրագրերում։
  • 12 տարի ղեկավարել է PwC-ի ընկերության հայաստանյան գրասենյակի մարդկային ռեսուրսների բաժինը։
  • 2013-ից  Healthy box՝ առաջին առողջ սննդի առաքման ընկերության համահիմնադիրն է։
  • 2018-ից «Գարուն» սրճարանի համահիմնադիրն է։
  • «ՄԱՄ» մանկական զարգացնող խաղերի համահիմանդիրն է:
  • 2023թ-ից «4090 Բարեգործական» կրթական հիմնադրամի խորհրդի անդամ է։
  • Կյանքում գրքի ուժը կարևորելով՝ որոշել է դարձնել այն հասարակության գերագույն արժեքներից մեկը։

Ջուլիետա Վարդանյան

  • Տնտեսագետ է, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ, դասընթացավար։
  • Մասնագիտությամբ աշխատել է ՀՀ առաջատար ընկերություններում ավելի քան տասներեք տարի։
  • Կարևորելով հայալեզու մասնագիտական գրականության դերը հասարակության զարգացման գործում՝ դարձել է երեք գրքերի հեղինակ՝ «Մարդկային ռեսուրսների կառավարումը՝ որպես հաճախորդների սպասարկում», «Դառնալո՞ւ եմ բիզնեսմեն», «Մարդկային ռեսուրսների կառավարում; պատմություն, սոցիոլոգիա, տնտեսագիություն, հոգեբանություն»։
  • Սովորում է Մեծ Բրիտանիայի Յորքի համալսարանի բիզնեսի կառավարման բաժնում։
  • Ոգեշնչված գրքի կախարդական ուժից՝ նա հստակ որոշել է ընթերցանության հանդեպ սերը դարձնել վարակիչ՝ հիմնելով «Բվիկ» կրթական հիմնադրամը։

Արևիկ Ղարիբյան

  • Մասնագիտությանբ տնտեսագետ է։
  • «ՍՕԼ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է, որը հանդիսանում է ԴԵՍԻԳՈՒԱԼ իսպանական ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։
  • Այժմ սովորում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Սոցիալական և քաղաքական հոգեբանության» ֆակուլտետի մագիստրատուրայում։
  • Կարևորելով ընթերցասեր հասարակության դերն ու նշանակությունը արդի կյանքում՝ համախմբվեց «Բվիկ»-ի գաղափարախոսության շուրջ։