Գրքառատ փետրվարին «Բվիկ» նախաձեռնությունն ամփոփեց Իդրամի հետ համագործակցությամբ իրականացված «Թռիչք գրքի թևերով» ընթերցանության մրցույթի արդյունքները։ Իդրամի հետ փոխգործակցության արդյունքում մրցույթի եզրափակիչ օրը դպրոցականների հետ անցկացվեց նաև ֆինանսական գրագիտության թեմայով սեմինար, որի ընթացքում դպրոցականներին ներկայացվեց կարևոր ու անհրաժեշտ տեղեկատվություն ֆինանսների գրագետ տնօրինման, խնայելու կարևորության ու զեղծարարներից պաշտպանված լինելու անվտանգային կանոնների մասին: