Մարդուկ-կարդուկ

2000 AMD

Description

Ծրագրի նպատակը

«Մարդուկ-կարդուկ» ընթերցանության մրցույթը նպատակ ունի 7-10 տարեկանների շրջանում սեր և հետաքրքրություն առաջացնել գրքի և ընթերցանության նկատմամբ, ձևավորել ամեն օր ընթերցելու օգտակար սովորություն, զարգացնել ընթերցելու կարողությունները։

Ո՞վ կարող է մասնակցել մրցույթին

Մրցույթին կարող են մասնակցել 7-10 տարեկան «մարդուկ-կարդուկները։

Մրցույթի գրանցման կարգ

Մրցույթի մասնակցության հայտերը ընդունվում են 01/02/2025-ից մինչև 15/06/2025 ընկած ժամանակահատվածում։
Մրցույթի սկիզբ – 15/03/2025 ( սկսում ենք ընթերցել գրքերը)
Մրցույթի ավարտ – 15/06/2025 (ավարտում ենք գրքերի ընթերցանությունը)

– Լրացնել հարցաթերթիկ՝ անցնելով «վճարում» հղումով:
– Կատարել վճարում՝ 2000 դրամ, կայքի միջոցով։ Վճարումը կարելի է իրականացնել նաև բանկային փոխանցման միջոցով՝
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» – 220553351937000 AMD
– Վճարման փաստն արձանագրող կտրոնը ուղարկել bvikreadingchallenge@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ նշելով անուն – ազգանուն, հեռախոսի համար, ծննդյան ամիս և տարեթիվ։

Մրցույթը բաղկացած է մեկ փուլից։ Անհրաժեշտ կլինի ընթերցել 5 գիրք։ Գրականության ցանկը՝ տես «Գրքացանկ» բաժնում։

Մրցութը ամփոփվում է անցանց թեստով։ Անցանց մրցույթը անց է կացվելու 2025 թվականի հունիս ամսի 20 -30 ընկած ժամանակահատվածում։ Անցանց թեստի օրվա, ժամի, վայրի վերաբերյալ մասնակիցները կստանան ծանուցում իրենց էլեկտրոնային նամականիի հասցեին։ Խնդրում ենք մայիս ամսվա երկրորդ կեսին պարբերաբար ստուգել Ձեր էլեկտրոնային նամականին։

Առաջին երեք առավելագույն միավոր հավաքած մասնակիցները կարժանանան մրցանակների՝

I տեղ  – Հեծանիվ

II տեղ  – Yerevan Park տոմսեր երկու հոգու համար

III տեղ  – «Բուկինիստ» գրախանութի նվեր քարտ