Ընթերցանություն

«ԲՎԻԿ» կրթական հիմնադրամը կազմակերպում է ընթերցանության մրցույթներ՝ նախատեսված տարբեր տարիքային խմբերի համար։ Հիմնադրամի նպատակն է սեր խթանել ընթերցանության հանդեպ, ոգեշնչել հասարակությանն ավելի շատ կարդալ՝ ուսումնասիրելով տարբեր ոճերի գրական գործեր, ծանոթանալ հայ և համաշխարհային գրականությանը։ Ընթերցանությունը պարզապես ժամանց չէ. այն ճանապարհ է դեպի անսահման հնարավորությունների, հեռանկարների և փորձությունների աշխարհ։

Մերօրյա եռուզեռը հաճախ է մեզ շեղում ընթերցանության հաճույքից։ Հարկ է մատնանշել , որ ընթերցանությունը կարգապահություն է, որի միջոցով մենք ընդլայնում ենք մեր բառապաշարը, մտահորիզոնը, երևակայությունը, ապրումակցումը։

«ԲՎԻԿ» հիմնադրամն ընթերցանության մրցույթների միջոցով հնարավորություն կտա միավորվել և ձևավորել ընթերցասեր համայնք, կտրամադրի անհրաժեշտ գործիքներ՝ բարելավելու ընթերցանության հմտությունները։ Կսահմանվեն նպատակներ, կկազմակերպվեն խմբային քննարկումներ, հանդիպումներ (առցանց և անցանց)՝ բոլոր տարիքային խմբերին համապատասխան մրցույթներն ավելի հաճելի դարձնելու համար։ Կշնորհվեն մրցանակներ մասնակիցների շրջանում ընթերցանության հանդեպ ոգևորությունը բարձր պահելու նպատակով։

Մրցույթի մասնակցության համար վճարվող գումար

Մրցույթի մասնակցության համար վճարվող գումարները հանդիսանում են մասնակցության գումար՝ հայտերի ընդունում։

Գրքերի քննարկումները, եզրափակիչ միջոցառման մասնակցությունը, խրախուսական պարգևները հիմնադրամի նվերն են մասնակիցներին։

Մասնակցի լրացված թեստի ստացում

«Բվիկ» կրթական հիմնադրամը անկախ կառույց է և չի հանդիսանում դպրոց, համալսարան կամ ակադեմիա։ Այստեղ անցկացվող թեստերը չունեն անգիր անելու կամ նախապես պարապելու ուղղվածություն։

Մենք աշխատում ենք միջազգային ընդունված և կիրառելի մոտեցումներով, որտեղ թեստի ստացումը կրում է վճարովի բնույթ՝ պայմանավորված դրա մշակման և պահպանման աշխատատարությամբ։

Թեստերը համարակալվում և պահպանվում են «Բվիկ» կրթական հիմնադրամի արխիվում։ Ձեր երեխայի թեստը ստանալու համար անհրաժեշտ է հանգանակություն կատարել հիմնադրամին՝ 10 000 դրամ, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» – 220553351937000 AMD։ Հանգանակված գումարը ուղղվելու է մարզային գրադարանների համալրմանը և կենսաթոշակային տարիքում գտնվող անձանց համար կազմակերպվող ընթերցանության մրցույթի գրքերի ձեռքբերմանը։