«Թռիչք գրքի թևերով – 2» ընթերցանության մրցույթ

3000 AMD

Description

«Թռիչք Գրքի Թևերով» ընթերցանության մրցույթ

Ծրագրի նպատակը

15-18 տարեկան դեռահասների շրջանում սեր և հետաքրքրություն առաջացնել գրքի և ընթերցանության նկատմամբ, զարգացնել արագ ընթերցելու, վերլուծելու, կարծիք արտահայտելու հմտությունները, ձևավորել քննադատական մտածողություն։

Ո՞վ կարող է մասնակցել մրցույթին

Մրցույթին կարող են մասնակցել 15-18 տարեկան անձինք։

Մրցույթի գրանցման կարգ

Մրցույթի մասնակցության հայտերը ընդունվում են 18/04/2025-ից մինչև 01/07/2025 ընկած ժամանակահատվածում։

Մրցույթի սկիզբ – 15/06/2025 ( սկսում ենք ընթերցել գրքերը)
Մրցույթի ավարտ – 14/12/2025 (ավարտում ենք գրքերի ընթերցանությունը)

Տևողություն – 6 ամիս

Լրացնել հարցաթերթիկ՝ անցնելով «Վճարում» հղումով:
Կատարել վճարում՝

Մինչև 15/06/2025թ գրանցվելու դեպքում՝ 3000 դրամ,

15/06/2025 ից հետո գրանցման պարագայում՝ 4000 դրամ

Վճարումը կարելի է իրականացնել ինչպես կայքի, այնպես էլ բանկային փոխանցման միջոցով՝
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» – 220553351937000 AMD
Վճարման փաստն արձանագրող կտրոնը ուղարկել bvikreadingchallenge@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ նշելով անուն – ազգանուն, հեռախոսի համար, ծննդյան ամիս և տարեթիվ։

Մասնակիցները առաջին փուլում ընթերցում են 7, երկրորդ փուլում 6 գիրք։

Ընդհանուր՝ 13 գիրք, յուրաքանչյուր օր 14 էջ ընթերցանություն։

Գրականության ցանկը՝ տես «Գրացանկ» բաժնում։

Մրցույթի ընթացքում մասնակիցները ԱՆՎՃԱՐ հիմունքներով կմասնակցեն առցանց ֆորմատով կազմակերպվող գրքի քննարկումների, փափուկ հմտություններ զարգացնող դասընթացների, հնարավորություն կունենան հանդիպել հեղինակների հետ։

Մրցույթը բաղկացած է երկու փուլից։

Մրցույթի մեկնարկից՝ 15/06/2025, երեք ամիս անց կանցկացվի առաջին փուլի առցանց թեստավորումը։  Առցանց թեստի օրի, ժամի վերաբերյալ  տեղեկատվությունը մասնակիցները կստանան էլեկտրոնային նամականիի միջոցով։ Խնդրում ենք օգոստոս ամսվա երկրորդ կեսին  պարբերաբար ստուգել Ձեր էլեկտրոնային նամականին։

Երկրորդ փուլ կանցնեն առաջին փուլը հաղթահարած մասնակիցները։ Դեկտեմբեր ամսի սկզբին կանցկացնենք երկրորդ եզրափակիչ փուլը՝ անցանց թեստավորմամբ։
Առաջին երեք առավելագույն միավոր հավաքած մասնակիցները կարժանանան մրցանակների՝

Առաջին տեղ – 300 000 դրամ

Երկրորդ տեղ  – 100 000 դրամ

Երրորդ տեղ  – 50 000 դրամ