Գրքատոն

3000 AMD

Description

Ծրագրի նպատակը

«Գրքատոն» ընթերցանության մրցույթը նպատակ ունի 19-62 տարեկանների շրջանում սեր և հետաքրքրություն առաջացնել գրքի և ընթերցանության նկատմամբ, զարգացնել արագ ընթերցելու, վերլուծելու, կարծիք արտահայտելու հմտությունները, ձևավորել քննադատական մտածողություն։

Ո՞վ կարող է մասնակցել մրցույթին

Մրցույթին կարող են մասնակցել 19-62 տարեկան անձինք։

Մրցույթի գրանցման կարգ

Մրցույթի մասնակցության հայտերը ընդունվում են 01/02/2025-ից մինչև 01/06/2025 ընկած ժամանակահատվածում։
Մրցույթի սկիզբ – 01/03/2025 ( սկսում ենք ընթերցել գրքերը)
Մրցույթի ավարտ – 01/06/2025 (ավարտում ենք գրքերի ընթերցանությունը)

– Լրացնել հարցաթերթիկ՝ անցնելով «վճարում» հղումով:
– Կատարել վճարում՝ 3000 դրամ, կայքի միջոցով։ Վճարումը կարելի է իրականացնել նաև բանկային փոխանցման միջոցով՝
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» – 220553351937000 AMD
– Վճարման փաստն արձանագրող կտրոնը ուղարկել bvikreadingchallenge@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ նշելով անուն – ազգանուն, հեռախոսի համար, ծննդյան ամիս և տարեթիվ։

Մրցույթը բաղկացած է մեկ փուլից։ Անհրաժեշտ կլինի ընթերցել 6 գիրք։ Գրականության ցանկը՝ տես «Գրացանկ» բաժնում։
Մրցութը ամփոփվում է առցանց թեստով։ Առցանց մրցույթը անց է կացվելու 2025թ հունիս ամսի 15 -20 ընկած ժամանակահատվածում։ Առցանց թեստի օրի, ժամի վերաբերյալ մասնակիցները կստանան ծանուցում իրենց էլեկտրոնային նամականիի հասցեին։ Խնդրում ենք մայիս ամսվա երկրորդ կեսին պարբերաբար ստուգել Ձեր էլեկտրոնային նամականին։
Մասնակիցները առցանց թեստին հասանելիություն կունենան որոշակի ժամանակահատվածի համար։ Այսինքն՝ սահմանվելու է հստակ ժամանակահատված թեստն լրացնելու համար։  Առցանց թեստի արդյունքների ամփոփումից հետո անցողիկ շեմը հաջողությամբ հաղթահարած մասնակիցները կստանան նամակ՝ միավորների և զբաղեցրած տեղի վերաբերյալ։
Առաջին երեք առավելագույն միավոր հավաքած մասնակիցները կարժանանան մրցանակների՝

I տեղ  – 100 000 դրամ

II տեղ – 50 000 դրամ

III տեղ – գրքեր