«Դեպի թռիչք»
2000 դրամ
«Դեպի թռիչք» ընթերցանության մրցույթ
Ծրագրի նպատակը
15-18 տարեկան դեռահասների շրջանում սեր և հետաքրքրություն առաջացնել գրքի և ընթերցանության նկատմամբ, զարգացնել արագ ընթերցելու, վերլուծելու, կարծիք արտահայտելու հմտությունները, ձևավորել քննադատական մտածողություն։
Ո՞վ կարող է մասնակցել մրցույթին
Մրցույթին կարող են մասնակցել 11-14 տարեկան անձինք։
Մրցույթի գրանցման կարգ
Մրցույթի մասնակցության հայտերը ընդունվում են 15/06/2025-ից մինչև 01/20/2025 ընկած ժամանակահատվածում։ Մրցույթի սկիզբ – 15/07/2025 ( սկսում ենք ընթերցել գրքերը) Մրցույթի ավարտ – 15/10/2025 (ավարտում ենք գրքերի ընթերցանությունը) Տևողություն – 3 ամիս Լրացնել հարցաթերթիկ՝ անցնելով «Վճարում» հղումով: Կատարել վճարում՝ 2000 դրամ, կայքի միջոցով։ Վճարումը կարելի է իրականացնել նաև բանկային փոխանցման միջոցով՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» – 220553351937000 AMD Վճարման փաստն արձանագրող կտրոնը ուղարկել bvikreadingchallenge@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ նշելով անուն – ազգանուն, հեռախոսի համար, ծննդյան ամիս և տարեթիվ։ Մրցույթը բաղկացած է մեկ փուլից։ Անհրաժեշտ կլինի ընթերցել 5 գիրք։ Գրականության ցանկը՝ տես «Գրացանկ» բաժնում։ Մրցութը ամփոփվում է առցանց թեստով։ Առցանց մրցույթը անց է կացվելու 2025թ հոկտեմբեր ամսի 10 -20 ընկած ժամանակահատվածում։ Առցանց թեստի օրի, ժամի վերաբերյալ տեղեկատվությունը մասնակիցները կստանան էլեկտրոնային նամականիի միջոցով։ Խնդրում ենք հոկտեմբեր ամսվա առաջին կեսին պարբերաբար ստուգել Ձեր էլեկտրոնային նամականին։
Առաջին տեղ – 100 000 դրամ
Երկրորդ տեղ – 75 000 դրամ
Երրորդ տեղ – 50 000 դրամ