Դեղին, սպիտակ էջեր
2000 դրամ
«Դեղին, սպիտակ էջեր» ընթերցանության մրցույթ
Ծրագրի նպատակը
«Դեղին, սպիտակ էջեր» ընթերցանության մրցույթը նպատակ ունի 63-100+ տարեկանների համար առաջարկել ակտիվ զբաղվածություն, ապահովել օգտակար և հետաքրքիր ժամանց, ձևավորել ընթերցասերների համայնք
Ո՞վ կարող է մասնակցել մրցույթին
Մրցույթին կարող են մասնակցել 63-100+ տարեկան անձինք։
Մրցույթի գրանցման կարգ
Մրցույթի մասնակցության հայտերը ընդունվում են 01/02/2026-ից մինչև 01/05/2026 ընկած ժամանակահատվածում։
Մրցույթի սկիզբ – 01/03/2026 ( սկսում ենք ընթերցել գրքերը)
Մրցույթի ավարտ – 01/06/2026 (ավարտում ենք գրքերի ընթերցանությունը)
Տևողություն – 3 ամիս
Գրքացանկը հասանելի կլինի – 15/02/2026
Լրացնել հարցաթերթիկ՝ անցնելով «Վճարում» հղումով:
Կատարել վճարում՝ 2000 դրամ, կայքի միջոցով։ Վճարումը կարելի է իրականացնել նաև բանկային փոխանցման միջոցով՝
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» – 220553351937000 AMD
Վճարման փաստն արձանագրող կտրոնը ուղարկել bvikreadingchallenge@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ նշելով անուն – ազգանուն, հեռախոսի համար, ծննդյան ամիս և տարեթիվ։
Մրցույթը բաղկացած է մեկ փուլից։ Անհրաժեշտ կլինի ընթերցել 5 գիրք։ Գրականության ցանկը՝ տես «Գրացանկ» բաժնում։
Մրցութը ամփոփվում է առցանց թեստով։ Յուրաքանչյուր հարցին պատասխանելու համար տրամադրվում է սահմանափակ ժամանակ, օրինակ՝ 25 վայրկյան և անցում է կատարվում մյուս հարցին։
Առցանց մրցույթը անց է կացվելու 2026թ հունիս ամսի 1 -10 ընկած ժամանակահատվածում։ Առցանց թեստի օրի, ժամի վերաբերյալ տեղեկատվությունը մասնակիցները կստանան էլեկտրոնային նամականիի միջոցով։
Խնդրում ենք մրցույթի ողջ ընթացքում պարբերաբար ստուգել Ձեր էլեկտրոնային հասցեն։
Առաջին երեք առավելագույն միավոր հավաքած մասնակիցները կարժանանան մրցանակների՝
Առաջին տեղ – 120 000 դրամ
Երկրորդ տեղ – 75 000 դրամ
Երրորդ տեղ – 50 000 դրամ
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Բվիկ» կրթական հիմնադրամը պատասխանատվություն չի կրում՝
- մասնակիցների կողմից սխալ կամ ոչ ճշգրիտ էլեկտրոնային հասցե տրամադրելու համար,
- համացանցի տատանումներից առաջացող խնդիրների համար
- նամակները չստանալու, չընթերցելու կամ ուշ ընթերցելու համար
- նշված ժամանակահատվածում թեստին չմասնակցելու համար
- բջջային հեռախոսի, համակարգչի, պլանշետի խափանման, հին մոդելի սարքավորման պարագայում առաջացած տեխնիկական խնդիրների համար։
- օգտատիրոջ էլեկտոնային հասցեից օգտվել չկարողանալու համար
