Մեր Տեսլականը

Ծրագրի միջոցով ցույց տալ ընթերցանության օգտակարությունը անձնային և մտավոր աճի գործընթացում։ Առաջարկելով տարբերվող, նորարար, բազմաժանր, հաճելի ընթերցանության ծրագրեր՝ տարբեր տարիքային խմբերի անհատներին ներգրավել ընթերցանության իմաստալից և զարգացնող աշխարհ։ Ձևավորել հզոր ընթերցասեր համայնք, որը մեծ ներուժ կունենա գրագիտության մակարդակի բարձրացման վրա։
Կրթական ներուժից զատ ծրագիրը նպատակ ունի ստեղծել գործընկերային հարաբերությունների ձևավորման և զարգացման հզոր հարթակ, որտեղ տարբեր տարիքային խմբեր ոչ միայն կմրցեն, այլև կկարողանան ձեռք բերել ընկերներ, գործընկերներ ՀՀ ողջ տարածքում, կկողմնորոշվեն մասնագիտության ընտրության հարցում, կստանան համապատասխան մասնագետների աջակցություն և խորհրդատվություն։