
Անժելա Մանասյան
Անժելա Մանասյանը «Բվիկ» կրթական հիմնադրամի փորձագետներից է։
2014թ․գերազանցությամբ ավարտել է ԵՊՄՀ-ի Մանկավարժություն և մեթոդիկա (տարրական կրթություն) բաժնի մագիստրատուրան։ Նույն թվականից սկսած՝ դասավանդում է «Ուսում» հանրակրթական դպրոցում։ Մասնակցել է բազմաթիվ սեմինարների և կրթական ծրագրերի։
2020թ-ից ուսումնասիրում է նաև ծրագրավորման լեզուներ՝ ստացված գիտելիքները ծառայեցնելով կրթական ոլորտում։
Կարևորելով մայրենի լեզվի դերը մարդու կյանքում՝ երկար տարիներ արտերկրում բնակվող հայազգի երեխաներին հեռավար հայոց լեզու է սովորեցնում, ներկայացնում հայ գրողներին, նրանց աշխատանքները։
Գրաճանաչության ուսուցման վաղ շրջանից սկսած՝ իր կարևորագույն խնդիրներից է համարում գրքի հանդեպ սիրո զարգացումն ու ամրապնդումը։ Ինչպես նշել է Ֆրենսիս Բեկոնը. «Գրքերը մտքերի նավեր են, որոնք, թափառելով ժամանակի ալիքների մեջ, խնամքով տանում են իրենց թանկարժեք բեռը սերնդեսերունդ։