Մեր Առաքելությունը

«Բվիկ» կրթական հիմնադրամի առաքելությունն է տարբեր տարիքային խմբերի շրջանում խթանել սեր և հետաքրքրություն գրքի և ընթերցանության հանդեպ։ Ծրագրի մասնակիցները կսովորեն ընթերցանության կանոնները, կյուրացնեն ընկալելու, մտապահելու հմտությունները, կզարգացնեն հիշողությունը, նաև վերլուծելու և միտքը հստակ շարադրելու կարողությունը։ Կզարգացնեն իրենց  քննադատական մտածողությունն ու ստեղծագործական ջիղը, կբացահայտեն բազմաթիվ ունակություններ։ Այս հարթակը կստեղծի ընթերցանության բոլորովին նոր մշակույթ, որտեղ հասարակության յուրաքանչյուր անդամ կկարողանա գտնել իր հետաքրքրությունները։ Ի լրումն ամենի, նպատակ ունենք ցույց տալ, որ ընթերցանությունը ոչ միայն օգտակար է, այլև խիստ ժամանակակից, նորաձև և հարգի։