«Դեպի թռիչք»

2000 դրամ

«Դեպի թռիչք» ընթերցանության մրցույթ

Ծրագրի նպատակը

11-14 տարեկան դեռահասների շրջանում սեր և հետաքրքրություն առաջացնել գրքի և ընթերցանության նկատմամբ, զարգացնել արագ ընթերցելու, վերլուծելու, կարծիք արտահայտելու հմտությունները, ձևավորել քննադատական մտածողություն։

Ո՞վ կարող է մասնակցել մրցույթին

Մրցույթին կարող են մասնակցել 11-14 տարեկան անձինք։

Մրցույթի գրանցման կարգ

Մրցույթի մասնակցության հայտերը ընդունվում են 15/06/2025-ից մինչև 01/10/2025 ընկած ժամանակահատվածում։

Մրցույթի սկիզբ – 15/07/2025 ( սկսում ենք ընթերցել գրքերը)

Մրցույթի ավարտ – 15/10/2025 (ավարտում ենք գրքերի ընթերցանությունը)

Տևողություն – 3 ամիս Լրացնել հարցաթերթիկ՝ անցնելով «Ավելացնել մրցույթներում» հղումով:

Կատարել վճարում՝ 2000 դրամ, կայքի միջոցով։ Վճարումը կարելի է իրականացնել նաև բանկային փոխանցման միջոցով՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» – 220553351937000 AMD )ԲՎԻԿ կրթական հիմնադրամ): Վճարման փաստն արձանագրող կտրոնը ուղարկել bvikreadingchallenge@gmail.com: էլեկտրոնային հասցեին՝ նշելով անուն – ազգանուն, հեռախոսի համար, ծննդյան ամիս և տարեթիվ։

Մրցույթը բաղկացած է մեկ փուլից։ Անհրաժեշտ կլինի ընթերցել 5 գիրք։ Գրականության ցանկը՝ տես «Գրացանկ» բաժնում։ Մրցութը ամփոփվում է առցանց թեստով։ Առցանց մրցույթը անց է կացվելու 2025թ հոկտեմբեր ամսի 10 -20 ընկած ժամանակահատվածում։ Առցանց թեստի օրի, ժամի վերաբերյալ տեղեկատվությունը մասնակիցները կստանան էլեկտրոնային նամականիի միջոցով։ Խնդրում ենք հոկտեմբեր ամսվա առաջին կեսին պարբերաբար ստուգել Ձեր էլեկտրոնային նամականին։

Առաջին տեղ – 100 000 դրամ

Երկրորդ տեղ  – 75 000 դրամ

Երրորդ տեղ  – 50 000 դրամ