Դեղին, սպիտակ էջեր

2000 AMD

Description

Ծրագրի նպատակը

«Դեղին, սպիտակ էջեր» ընթերցանության մրցույթը նպատակ ունի 63-100 տարեկանների շրջանում սեր և հետաքրքրություն առաջացնել գրքի և ընթերցանության նկատմամբ, ձևավորել ամեն օր ընթերցելու օգտակար սովորություն,ապահովել այլընտրանքային զբաղվածություն և հետաքրքրություններ,ինչպես նաև՝ շփում հասակակիցների հետ։

Ո՞վ կարող է մասնակցել մրցույթին

Մրցույթին կարող են մասնակցել 63-100 տարեկան անձինք։

 

Մրցույթի գրանցման կարգ

Մրցույթի մասնակցության հայտերը ընդունվում են 01/02/2025-ից մինչև 01/06/2025 ընկած ժամանակահատվածում։
Մրցույթի սկիզբ – 01/03/2025 ( սկսում ենք ընթերցել գրքերը)
Մրցույթի ավարտ – 01/06/2025 (ավարտում ենք գրքերի ընթերցանությունը)

Լրացնել հարցաթերթիկ՝ անցնելով «վճարում» հղումով:
Կատարել վճարում՝ 2000 դրամ, կայքի միջոցով։ Վճարումը կարելի է իրականացնել նաև բանկային փոխանցման միջոցով՝
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» – 220553351937000 AMD
Վճարման փաստն արձանագրող կտրոնը ուղարկել bvikreadingchallenge@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ նշելով անուն – ազգանուն, հեռախոսի համար, ծննդյան ամիս և տարեթիվ։
Մրցույթը բաղկացած է մեկ փուլից։ Անհրաժեշտ կլինի ընթերցել 5 գիրք։ Գրականության ցանկը՝ տես «Գրացանկ» բաժնում։
Մրցութը ամփոփվում է անցանց թեստով։ Անցանց մրցույթը անց է կացվելու 2025թ հունիս ամսի 15 -20 ընկած ժամանակահատվածում։ Անցանց թեստի օրի, ժամի, վայրի վերաբերյալ մասնակիցները կստանան ծանուցում իրենց էլեկտրոնային նամականիի հասցեին։ Խնդրում ենք մայիս ամսվա երկրորդ կեսին պարբերաբար ստուգել Ձեր էլեկտրոնային նամականին։
Առաջին երեք առավելագույն միավոր հավաքած մասնակիցները կարժանանան մրցանակների՝

Առաջին տեղ –120 000 դրամ

Երկրորդ տեղ – 75000 դրամ

Երրորդ տեղ – 50 000 դրամ