Թռիչք գրքի թևերով
Թռիչք գրքի թևերով
Ծրագրի նպատակը
«Թռիչք գրքի թևերով» ընթերցանության մրցույթը նպատակ ունի 14-18 տարեկան դեռահասների շրջանում սեր և հետաքրքրություն առաջացնել գրքի և ընթերցանության նկատմամբ, զարգացնել արագ ընթերցելու, վերլուծելու, կարծիք արտահայտելու հմտությունները, ձևավորել քննադատական մտածողություն։
Ո՞վ կարող է մասնակցել մրցույթին
Մրցույթին կարող են մասնակցել 14-18 տարեկանը լրացած երիտասարդներն ու պատանիները։ Անհրաժեշտ է, որ եզրափակիչ փուլի օրը մրցույթի մասնակիցը լինի 14 տարեկան։
Գրականության ցանկ
Գրականության ցանկը բաղկացած է 20 գրքից։ «Թռիչք գրքի թևերով» մրցույթի ընթերցանության ցանկում ներառված են տարիքային խմբի համար նախատեսված համաշխարհային ճանաչում ունեցող սիրավեպեր, արկածային գրքեր, դետեկտիվ ժանրի գրքեր, պատմավեպ։
Գրանցման կարգ
1. Անցնել «վճարում» հղումով։
2. Գրանցվել կայքում՝ լրացնելով անձական տվյալները։ Ձեր դպրոցը մեր ցանկում չգտնելու դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ։
3. Կատարել վճարում (առցանց կամ փոխանցում կատարել հիմնադրամի հաշվեհամարին և վճարման անդորրագիրն ուղարկել հիմնադրամի էլ. փոստին։
4. Ստանալ հաղորդագրություն էլեկտրոնային հասցեին՝ հաջող գրանցման մասին։
Մասնակիցները համացանցում
«Թռիչք գրքի թևերով» մրցույթի նպատակներից մեկն է նաև համախմբել ընթերցասեր համայնքին, ստեղծել հարթակ, որտեղ նրանք կկարողանան կիսվել իրենց մտքերով, կարծիքներով ընթերցված գրքերի վերաբերյալ, խորհուրդ տալ գրքեր, քննարկել, բանավիճել և զրուցել։ Այս նպատակով «Բվիկ» կրթական հիմնադրամը խրախուսում է մրցույթի մասնակիցներին յուրաքանչյուր գրքի ընթերցումից հետո գրքի վերաբերյալ կարծիք գրել www.bvik.am կայքում, ինչպես նաև կատարել հրապարակումներ ֆեյսբուքյան, Իստագրամյան էջերում՝ նշելով «Բվիկ» կրթական հիմնադրամի էջը:
Թեստային փուլ
«Թռիչք գրքի թևերով» մրցույթի հարցաշարերը բաղկացած են ինչպես տրամաբանական, այնպես էլ վերլուծական հարցերից։ Նպատակը ընթերցողի մտածողությունը, վերլուծական կարողությունը, ընկալելու, մեկնաբանելու, կարծիք արտահայտելու հմտությունները զարգացնելն է։ Հարցերը կազմված են պատասխանի «բազմակի ընտրություն» հնարավորությամբ, մեկ հարց ենթադրում է պատմողական ոճի պատասխան։
Թեստը բաղկացած է զարգացող բարդություն ունեցող հարցերից։ Չի պարունակում պարզունակ, բացառապես հիշողության վրա հիմնված, անուններ կամ տեղանուններ նշել պահանջող հարցեր։
Մրցույթի գրանցման կարգ
1. Լրացնել հարցաթերթիկ՝ անցնելով «վճարում» հղումով:
2․ Կատարել վճարում՝ 1000 դրամ, կայքի միջոցով։ Վճարումը կարելի է իրականացնել նաև բանկային փոխանցման միջոցով՝
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» – 220553351937000 AMD
3․ Վճարման փաստն արձանագրող կտրոնը ուղարկել bvikreadingchallenge@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ նշելով անուն – ազգանուն, հեռախոսի համար, ծննդյան ամիս և տարեթիվ։
4․Մրցույթը բաղկացած է երկու փուլից։ Յուրաքանչյուր փուլում անհրաժեշտ է ընթերցել 10ական գիրք։ Գրականության ցանկը՝ տես «Գրացանկ» բաժնում։
5․ Մրցութային առաջին փուլը ամփոփվում է առցանց թեստով։ Առցանց մրցույթը անց է կացվելու 2024թ նոյեմբերի 15 -20 ընկած ժամանակահատվածում։ Առցանց թեստի օրի, ժամի վերաբերյալ մասնակիցները կստանան ծանուցում իրենց էլեկտրոնային նամականիի հասցեին։ Խնդրում ենք նոյեմբեր ամսվա առաջին կեսին պարբերաբար ստուգել Ձեր էլեկտրոնային նամականին։
6․ Մասնակիցները առցանց թեստին հասանելիություն կունենան որոշակի ժամանակահատվածի համար։ Այսինքն՝ սահմանվելու է հստակ ժամանակահատված թեստն լրացնելու համար։
7․ Առցանց թեստի արդյունքների ամփոփումից հետո անցողիկ շեմը հաջողությամբ հաղթահարած մասնակիցները կստանան նամակ՝ հաջորդ փուլ անցնելու վերաբերյալ։
8․ Առաջին փուլը չհաղթահարած մասնակիցները կստանան հավաստագրեր։
9. Եզրափակիչ փուլը տեղի կունենա Երևան քաղաքում՝ նախապես հայտարարված վայրում։ Տեղի, ժամի և պայմանների մասին լրացուցիչ կտեղեկացնենք մեր կայքում գրանցված էլեկտրոնային փոստի հասցեով։
10․ Եզրափակիչ փուլի թեստային աշխատանքում ներառված են լինելու ինչպես առաջին փուլի, այնպես էլ երկրորդ փուլի 10 գրքերից հարցեր։ Այսինքն՝ հարցեր 20 գրքից։ Գրականության ցանկը տես «Գրքացանկ» բաժնում։
11. Եզրափակիչ փուլի հաղթողների անունները կհայտարարվեն նույն օրը՝ հանդիսավոր արարողության ժամանակ։
Դե ինչ, թռչե՞նք գրքի թևերով։