Գրքառատ փետրվարին «Բվիկ» նախաձեռնությունն ամփոփեց Իդրամի հետ համագործակցությամբ իրականացված «Թռիչք գրքի թևերով» ընթերցանության մրցույթի արդյունքները։ Իդրամի հետ փոխգործակցության արդյունքում մրցույթի եզրափակիչ օրը դպրոցականների հետ անցկացվեց նաև ֆինանսական գրագիտության թեմայով սեմինար, որի ընթացքում դպրոցականներին ներկայացվեց կարևոր ու անհրաժեշտ տեղեկատվություն ֆինանսների գրագետ տնօրինման, խնայելու կարևորության ու զեղծարարներից պաշտպանված լինելու անվտանգային կանոնների մասին:
Դեռևս փետրվար ամսին ամփոփվել էին «Բվիկ» նախաձեռնության և Իդրամի համագործակցությամբ իրականացված «Թռիչք գրքի թևերով» ընթերցանության մրցույթի արդյունքները, իսկ դեկտեմբերի 5-ին արդեն երկրորդ անգամ կազմակերպվեցին «Դեպի թռիչք» և «Թռիչք գրքի թևերով» մրցույթները՝ կրկին Իդրամի մասնակցությամբ։
Երեխան ոչ թե ստիպված, այլ հաճույքով պետք է ընթերցի
Ընթերցանության խթանման ծրագրերը, դրան միտված «Թռիչք գրքի թևերով» մրցույթի նպատակներն ու պայմանները Հովհաննես Երանյանը քննարկել է «Բվիկ» կրթական հիմնադրամի համահիմնադիրներ Անահիտ Յուզբաշյանի և Արևիկ Ղարիբյանի հետ։
Հանրային Հեռուստաընկերության Լուրերի թողարկման անդրադարձը «Բվիկ» կրթական հիմնադրամի «Թռիչք գրքի թևերով – 2» ընթերցանության մրցույթի վերաբերյալ։
«Բվիկ» հիմնադրամի համահիմնադիրներ Անահիտ Յուզբաշյանի և Ջուլիա Վարդանյանի հետ Հովհաննես Երանյանը քննարկել է տարիքային խմբերի համար անցկացված ընթերցանության մրցույթների արդյունքները:
Դեկտեմբերի 14-ին «Գլոբալ Բրիջ» կրթահամալիրում տեղի ունեցավ վեցերորդ «Մանկավարժական մտքի փառատոն»-ը՝ միավորելով ուսուցիչներին և աշակերտներին՝ փոխանակելու լավագույն փորձն ու գաղափարները։ Այս տարի փառատոնի գլխավոր գործընկերը «Բվիկ» կրթական հիմնադրամն էր, որը ձգտում է ձևավորել ավելի կրթված և զարգացած հասարակություն՝ առաջնորդվելով «Բացի՛ր գիրքը, բացի՛ր միտքդ» կարգախոսով։
Փառատոնին հիմնադրամը ներկայացավ «Տուր լույս» խորագիրը կրող մրցույթով։ 15 րոպեների ընթացքում ուսուցիչները պատասխանեցին հայ և արտասահմանյան հայտնի գրքերից կազմված հարցաշարին։
Հաղթող ճանաչվեց Խոնարհ Գրիգորյանը և արժանացավ երկօրյա հանգստի ուղեգրի։


Հանրային հեռուսաընկերության անդրադարձը «Բվիկ» կրթական հիմնադրամի մեկամյակին։
Լրատվամիջոցները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել «Թռիչք գրքի թևով» ընթերցանության մրցույթի նկատմամբ՝ ընդգծելով դրա կարևորությունը գրականության տարածման գործում։ Թեմային անդրադարձել են մի շարք լրատվական հարթակներ՝ հրապարակելով հոդվածներ, հարցազրույցներ և ռեպորտաժներ։ Մրցույթի եզակի ձևաչափն ու ընթերցանության խթանման նպատակները դարձել են քննարկման առարկա մամուլի տարբեր աղբյուրներում։
«ԲՎԻԿ» կրթական հիմնադրամի համահիմնադիրներ Արևիկ Ղարիբյանը և Ջուլիա Վարդանյանը հյուրընկալվել էին Հանրային հեռուստատեսության «Առավոտ լուսո» տաղավարում և խոսեցին «Դեղին, սպիտակ էջեր» մրցույթի մասին, որը նախատեսված է կենսաթոշակային տարիքի մարդկանց համար։