Ծրագրի մասնակիցները կսովորեն ընթերցանության կանոնները, կյուրացնեն ընկալելու, մտապահելու հմտությունները, կզարգացնեն հիշողությունը, նաև վերլուծելու և միտքը հստակ շարադրելու կարողությունը: Կզարգացնեն իրենց քննադատական մտածողությունն ու ստեղծագործական ջիղը, կբացահայտեն բազմաթիվ ունակություններ: Այս հարթակը կստեղծի ընթերցանության բոլորովին նոր մշակույթ, որտեղ հասարակության յուրաքանչյուր անդամ կկարողանա գտնել իր հետաքրքրությունները: Ի լրումն ամենի, նպատակ ունենք ցույց տալ, որ ընթերցանությունը ոչ միայն օգտակար է, այլև խիստ ժամանակակից, նորաձև և հարգի: